Կադրային փոփոխություններ ոստիկանությունում


Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

  • 24-11-2011 15:15:28   | Հայաստան  |  Հասարակություն
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 23-ին զբաղեցրած պաշտոնից ազատել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Մարդոյանին: Ոստիկանապետի հրամանով, Մարդոյանն ազատվել է 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի առաջին վաշտի հրամանատար: Ինչպես հաղորդում է Հանրային ռադիոն, Մարդոյանը Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլին` փոխարինելով Արսեն Արշակյանին: Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Եղիշե Ենգիբարյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Վարդան Մինասյանը: Իսկ բաժնի պետ նշանակվել է փոխգնդապետ Արմեն Առաքելյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play