Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողներին


Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողներին

  • 28-11-2011 16:16:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, անցյալ շաբաթ Եվրոպական երկրների մի շարք մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն