Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիվ վարքագծի կոդեքսը


Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիվ վարքագծի կոդեքսը

  • 30-11-2011 11:00:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հաստատվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիվ վարքագծի կոդեքսը, որը սահմանում է ընկերության պաշտոնատար անձանց եւ այլ աշխատողների վարքագծի սկզբունքներն ու նորմերը, ընկերությունում հարաբերությունների կանոնները, ինչպես նաեւ իշխանության մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ ՀԿԵ-ի հարաբերությունների դրույթները: Համաձայն սույն փաստաթղթի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կորպորատիվ արժեքներ են հայտարարված, մասնավորապես, բաց եւ բարեխիղճ հարաբերություններն իշխանության մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ, պարզ եւ փոխշահավետ համագործակցություն բոլոր գործընկերների հետ, թափանցիկ ֆինանսական գործունեություն, մատուցվող ծառայությունների բարձր որակի ապահովում եւ այդ որակի մակարդակի բարձրացում: Կոդեքսն արգելում է Ընկերությունում խտրականության եւ հովանավորականության ցանկացած դրսեվորում, իսկ աշխատողների ընտրությունն ու նշանակումը կատարվում է հաշվի առնելով նրանց մասնագիտական եւ անձնական ունակությունները: Փաստաթղով նաեւ սահմանված են պաշտոնատար անձանց եւ աշխատողների միջեվ հարաբերություններին ներկայացվող պահանջները, վեճերի լուծման սկզբունքները, Ընկերության իմիջի եւ հեղինակության պահպանմանն ուղղված միջոցները: Կորպորատիվ կոդեքսի դրույթների կատարման հսկողությունն ու վեճերի եւ անհամաձայնությունների լուծումն իրականացնում է կորպորատիվ էթիկայի հարցերով հանձնաժողովը: Կառույցի կազմում ընդգրկված են անբասիր հեղինակություն եւ անհրաժեշտ փորձ ունեցող 7 անդամ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն