Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանգչունին <br /> <br />


Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանգչունին

  • 27-05-2011 13:24:09   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 27-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանգչունին: Կողմերն իրենց գոհունակություն են հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ակտիվորեն ծավալված հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է գլոբալ անվտանգության տարբեր ոլորտներում հայ-չինական երկխոսության խթանման կարեւորությունը, ինչպես նաեւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Դեսպանն իր հերթին նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացմամբ եւ շարունակելու է ըստ ամենայնի աջակցել հայ-չինական գործակցության զարգացմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ԱԱԽ մամուլի գրասենյակից։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play