«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով
07-12-2011 14:50:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հրամանով հաստատված է Ընկերության Սակագնային քաղաքականությունը 2012 թվականի համար, որը մշակված է 2012 թվականի ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականության հիման վրա: ՀԿԵ Սակագնային քաղաքականության համաձայն, բեռնափոխադրման սակագները 2012 թվականին կկրճատվեն միջինում 9%-ով:
2012 թվականի «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես նաեւ 2009-2011 թթ. քաղաքականությունը, ուղղված է լինելու Հայաստանի տնտեսության խթանմանը ճգնաժամի պայմաններում, փոխադրումների ներքին շուկայի զարգացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակության բարձրացմանը եւ Ընկերության տնտեսության նկատմամբ հավասարակշռված մոտեցմանը:
«ՀԿԵ» ՓԲԸ սակագների ձեվավորման համար հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, Հայաստանի տնտեսական հիմնական ցուցանիշները եւ կանխատեսումները, արդյունաբերության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից հաստատվող բյուջետային ցուցանիշները:
Փաստաթղթի համաձայն՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչեվ մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակից՝ 0,81 չափով եւ շվեյցարական ֆրանկ – եվրո հաշվարկման գործակից՝ 1,22 չափով:
Միեվնույն ժամանակ, 2012 թվականի առաջին եռամսյակում՝ միջազգային հաղորդակցությունում փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կգործեն հետեվյալ շտկման գործակիցները՝
Շարժակազմի տեսակ Հեռավորություն Շտկման գործակից
Արտահանման հաղորդակցու-թյունում
Ներմուծման հաղորդակցությունում
Ունիվերսակ եւ հատուկ շարժակազմ (բացառությամբ «ՀԿԵ» ՓԲԸ ՍՔ 2-3 հավելվածներում նշված շարժակազմի) Մինչեւ 250 կմ
0,65 0,83
251 կմ-ից սկսած
0,83
0,92
Նավթաբենզինային ցիստերներ եւ բունկերային կիսավագոներ Մինչեւ 250 կմ
- 0,50
251 կմ-ից սկսած
0,55