«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով

  • 07-12-2011 14:50:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հրամանով հաստատված է Ընկերության Սակագնային քաղաքականությունը 2012 թվականի համար, որը մշակված է 2012 թվականի ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականության հիման վրա: ՀԿԵ Սակագնային քաղաքականության համաձայն, բեռնափոխադրման սակագները 2012 թվականին կկրճատվեն միջինում 9%-ով: 2012 թվականի «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես նաեւ 2009-2011 թթ. քաղաքականությունը, ուղղված է լինելու Հայաստանի տնտեսության խթանմանը ճգնաժամի պայմաններում, փոխադրումների ներքին շուկայի զարգացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակության բարձրացմանը եւ Ընկերության տնտեսության նկատմամբ հավասարակշռված մոտեցմանը: «ՀԿԵ» ՓԲԸ սակագների ձեվավորման համար հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, Հայաստանի տնտեսական հիմնական ցուցանիշները եւ կանխատեսումները, արդյունաբերության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից հաստատվող բյուջետային ցուցանիշները: Փաստաթղթի համաձայն՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչեվ մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակից՝ 0,81 չափով եւ շվեյցարական ֆրանկ – եվրո հաշվարկման գործակից՝ 1,22 չափով: Միեվնույն ժամանակ, 2012 թվականի առաջին եռամսյակում՝ միջազգային հաղորդակցությունում փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կգործեն հետեվյալ շտկման գործակիցները՝ Շարժակազմի տեսակ Հեռավորություն Շտկման գործակից Արտահանման հաղորդակցու-թյունում Ներմուծման հաղորդակցությունում Ունիվերսակ եւ հատուկ շարժակազմ (բացառությամբ «ՀԿԵ» ՓԲԸ ՍՔ 2-3 հավելվածներում նշված շարժակազմի) Մինչեւ 250 կմ 0,65 0,83 251 կմ-ից սկսած 0,83 0,92 Նավթաբենզինային ցիստերներ եւ բունկերային կիսավագոներ Մինչեւ 250 կմ - 0,50 251 կմ-ից սկսած 0,55
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն