Իշխանությունները ստիպում են Քաջարանի գյուղապետին ստորագրել Քաջարանի հողերից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին հանձնելու համաձայնագրի տակ


Իշխանությունները ստիպում են Քաջարանի գյուղապետին ստորագրել Քաջարանի հողերից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին հանձնելու համաձայնագրի տակ

  • 15-12-2011 15:00:51   | Հայաստան  |  Տնտեսություն
Դեկտեմբերի 14-ին «Էկոլուրը» հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն, որտեղ նա մնացել է մի քանի ժամ եւ երեկոյան ազատ արձակվել: Դեկտեմբերի 15-ին Ռաֆիկ Աթայանը www.hra.am –ին հայտնեց, որ ինքը ոչ թե ոստիկանությունում է եղել, այլ` մարզպետարանում: «Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանությունները շատ խիստ ձեւով ճնշումներ էին գործադրում, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրվի: Ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կյանքում կստորագրեի: Գրել եմ իմ հարաժարականը գյուղապետի պաշտոնից, այսօր էլ կգնամ «Հանրապետական» կուսակցությունից հրաժարական կգրեմ»,- հեռախոսով մեզ հաղորդեց Աթայանը: Նա անուններ չնշեց, միայն ասաց, որ ճնշում գործադրողները «իշխանություններից էին»: Ռաֆիկ Աթայանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը չի հրաժարվելու Քաջարանի համար պայքարից: «Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին: Պատրաստ եմ մինչեւ վերջ արյուն թափել»,- www.hra.am –ին ասաց Քաջարանի գյուղապետը: Հիշեցնենք, որ քաջարանցիները պայքար են սկսել ընդդեմ ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման, որով Սյունիքի մարզի վարչական սահմաններում, այդ թվում՝ Քաջարանում, գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ: Քաջարանցիները ահազանգում են, որ տարբեր սպառնալիքներով եւ ճնշման մեթոդներով իշխանությունները ուզում են ստիպել գյուղապետին ստորագրել Քաջարանի հողերից 27 հա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին հանձնելու համաձայնագրի տակ: Գյուղապետը հրաժարվում է ստորագրել` հայտարարելով, որ դա կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ: Silva Adamyan Central Asia and Caucasus NGO Forum on ADB Work group coordinator in Armenia Member of coordination group "Environmental public alliance"
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play