Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքներ


Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքներ

  • 16-12-2011 12:19:25   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է <<Պետական կենսաթոշակների մասին>>, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին>>, <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, <<Դիվանագիտական ծառայության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն