Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստով


Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստով

  • 16-12-2011 18:51:03   |   |  Հասարակություն
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:20-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հաղորդագրության, փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play