Ենթասպայի գործողությունների պատճառով 18-ամյա ժամկետային զինծառայողը կորցրել է աչքը


Ենթասպայի գործողությունների պատճառով 18-ամյա ժամկետային զինծառայողը կորցրել է աչքը

  • 16-12-2011 20:10:33   | Հայաստան  |  Հասարակություն

Արդեն հայտնի է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը: Ըստ «Չե՜նք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամների տարածած հաղորդագրության, նախաձեռնության ակտիվիստները դեկտեմբերի 16-ին այցելել են Մալայանի անվան աչքի կենտրոն, զրուցել զինվորի եւ նրա հարազատների հետ: Նարեկի հայրը` Անդրանիկը, պատմել է, որ զորամասի ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը ցանկացել է Նարեկին վերակարգ նշանակել, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ նոր է իջել դիրքերից: Ի պատասխան դրան, Արմեն Թովմասյանը հետեւից անսպասելիորեն մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի հետեւանքով վնասել է աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից գցել են, եւ «այն ընկել է աչքին»: Ըստ նախաձեռնության անդամների, «դա ընդունված պրակտիկա է Հայաստանի զինված ուժերում»: Հոր խոսքերով, հարվածած սպայի ընկերներն ու բարեկամներըը ողջ օրը զանգում են իրեն` հորդորելով «ներել»: Ըստ Անդրանիկ Ավետիսյանի, այս օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունից որեւէ մեկն իրենց չի այցելել: Զանգերին չի պատասխանում նաեւ ՊՆ-ի 1-88 այսպես կոչված «շուրջօրյա թեժ գիծը»: «Չե՜նք լռելու»-ն կատարվածի մասին տեսահոլովակ է պատրաստել. http://www.youtube.com/watch?v=Tgi6zVSi2-Y&feature=youtu.be
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play