2012թ. «La Poste»-ը կսկսի սխեմաների վերակազմավորումը «Հայփոստում»


2012թ. «La Poste»-ը կսկսի սխեմաների վերակազմավորումը «Հայփոստում»

  • 19-12-2011 22:26:19   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հայփոսթ թրասթ մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը դեկտեմբերի 15-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի փոստային կապի ազգային օպերատոր “La Poste”-ի տնօրեն, “Post Europe”-ի նախագահ Ժան Պոլ Ֆորսեւիլի հետ Ըստ «Հայփոստ»-ից ստացված հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոստային օպերատորի գործառույթների բարելավման առկա նախահիծը, որը կազմվել է շուրջ մեկ տարի «La Poste»-ի մասնագետների ուսումնասիրության եւ նախագծման արդյունքում: Այս տարվա ընթացքում 14 մասնագետներ եղել են Հայաստանում եւ իրականացրել են մոնիտորինգ` հասկանալու համար` ինչպես է իրականացնում աշխատանքը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը եւ ինչպես կարելի է բարելավել «Հայփոստ»-ի լոգիստիկ սխեմաներն ու սորտավորման գործընթացը: Արդեն գալիք տարվա սկզբին կսկսվի գործառույթների վերակազմավորման փուլը, որի իրականացումը հնարարորություն կտա ավելի օպերատիվ իրականացնել առաքանիների փոխանցումը եւ բարձրացնել ծառայությունների որակը: 2012թ. նոր լոգիստիկ սխեմաների եւ սորտավորման գործընթացի կառավարումը «Հայփոստ»-ը կիրականացնի «La Poste»-ի մենեջերների ղեկավարմամբ: Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 6-ին Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ը եւ Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ը կնքել են համալիր համագործակցության պայմանագիր, որի հիմնական ուղղվածությունն է «Հայփոստ»-ի գործառույթների եւ ծառայությունների բարելավումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play