Բակո Սահակյանը Մոսկվայում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն


Բակո Սահակյանը Մոսկվայում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն

  • 20-12-2011 19:03:24   | Ռուսաստան  |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Մոսկվա քաղաքում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին եւ հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ եւ ակնկալում է «Էստետ» ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ եւ լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի հանրապետությունում ոսկերչական գործին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play