ԿԼԱՈՒՍ ՔԻՆԿԵԼԸ ՆՈՐԻՑ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ<br />


ԿԼԱՈՒՍ ՔԻՆԿԵԼԸ ՆՈՐԻՑ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

  • 24-01-1996 17:10:00   | Հայաստան  |  Միջազգային
Թիբիլիսի Հունվ 24 (ՆՏ-DPA) ՉՎրաստան կատարած երկօրյա այցից ավաերտի չորեքշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Կլաուս Քինկելը հայտարարեց, որ Գերմանիան շարունակելու է մեծաքանակ օգնություն ցույց տալ Վրաստանին, գլխավորապես էներգետիկայի ոլորտում: Հայտնվում է, որ Քինկելը Վրաստանից հետո պետք է այցելի նաեւ Հայաստան ու Ադրբեջան: Քինկելը ողջունեց ԱՊՀ Մոսկովյան գագաթաժողովում ընդունված որոշումը Աբխազիայի մասին եւ շեշտեց, որ իր երկիրը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանն արդեն ստացել է Գերմանիայից ընդհանուր առմամբ 90 մլն մարկ (մոտ 60 մլն դոլար) օգնության եւ վարկերի ձեւով: Այս տարի Գերմանիան մտադիր է հատկացնել եւս 20 մլն մարկ: Թիբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, նշելով Շեւարդնաձեի մեծ դերը Գերմանիայի վերամիավորման գործում, Քինկելն ասել է. «Այժմ մեր հերթն է օգնելու: Մենք վերադարձնում ենք մեր պարտքը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play