ՉԵՉԵՆՆԵՐՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՑՐԱԾ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ<br />


ՉԵՉԵՆՆԵՐՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՑՐԱԾ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ

  • 24-01-1996 16:55:00   | Հայաստան  |  Միջազգային
Նովոգրոզնյենսկոյե, Հունվ 24 (ՆՏ-AFP): Չորեքշաբթի օրը Դուդաեւի կողմնակիցները ազատ արձակեցին 40-ից ավել պատանդների, որոնց նրանք գրավել էին Ղզլարում եւ Պերվոմայսկեոյում: Ազատված պատանդների թվի մասին հակասական տվյալներ են ասվել` 42-ից մինչեւ 50: Նրանք հանձնվել են Դաղստանի ղեկավարության ներկայացուցիչներին: Ինչպես եւ նախկինում հայտնվել էր, Սալման Ռադուեւի խմբի վերցրած 23 միլիցիոներները չեն ազատվել: Նրանք կազատվեն միայն գերի ընկած չեչենների հետ փոխանակության պայմանով: Նույնը վերաբերվում է Գրոզնիի ջերմաէլեկտրակայանում պատանդ վերցված 29 բանվորներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play