ԷՐԲԱԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԵՏԱԳԱ<br /> ՋԱՆՔԵՐԻՑ<br />


ԷՐԲԱԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԵՏԱԳԱ
ՋԱՆՔԵՐԻՑ

  • 19-01-1996 16:00:00   | Հայաստան  |  Միջազգային
Անկարա Հունվ 19 (ՆՏ - AFP) Թուրքիայի իսլամամետ «Բարօրություն» կուսակցության ղեկավար Նեջմեթին Էրբականը հրաժարվել է կառավարությյուն կազմելու հույսից: Կուսակցության մի խոսնակ հայտարարեց, որ ուրբաթ երեկոյան նա կհանձնի կառավարության կազմելու մանդատը նախագահ Դեմիրելին: Մինչ այդ Էրբականը, որի կուսակցության խմբակցությունը ամենամեծն է խորհրդարանում, մերժում էր ստացել մյուս բոլոր խմբակցություններից` կոալիցիա կազմելու հարցում: Եթե Էրբականը վերադարձնի իր մանդատը, ապա, ըստ ավանդույթի, նախագահ Դեմիրելն այն կհանձնի նախկին վարչապետ Թանսու Չիլլերին, որի «Ճշմարիտ Ուղի» կուսակցության խմբակցությունը մեծությամբ երկրորդն է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play