ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է<br /> ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒՑ <br />


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒՑ

  • 15-01-1996 17:05:00   | Հայաստան  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ Հունվ 15 (ՆՏ - DPA) Թուրքիայի ազգային_լիբերալ Մայր Հայրենիք կուսակցությունը շաբաթ օրը մերժել է Թուրքիայում կոալիցիոն կառավարություն կազմելու` իսլամամետ Բարօրության կուսակցության առաջարկությունը: Բարօրության կուսակցության ղեկավարների հետ մոտ երկուսուկես ժամ բանակցելուց հետո Մայր Հայրենիքի ղեկավար Մեսութ Յըլմազը հայտնել է, որ երկրին հուզող հիմնահարցերի վերաբերյալ այդ երկու կուսակցությունների տարաձայնությունները կրճատելու ոչ մի հեռանկար չկա: Անցած երեքշաբթի օրը Դեմիրելը խնդրել էր Բարօրություն կուսակցության ղեկավար Էրբաքանին, որպեսզի նա փորձի կազմավորել Թուրքիայի 53-րդ կառավարությունը: Էրբաքանը այդ հարցով դիմել էր նախկին վարչապետ Չիլլերին, որից հունվարի 11-ին մերժում էր ստացել: Յըլմազը նշել է, որ Մայր Հայրենիքի եւ Բարօրության հիմնական տարաձայնությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է միանա Եվրամիությանը: Մայր Հայրենիքը ցանկանում է, որ Թուրքիան միանա Եվրամիությանը, իսկ Բարօրությունը փորձում է Թուրքիային ետ պահել Եվրոպայից: Յըլմազը նշել է, որ իր կուսակցությունը փորձում է նվեզեցնել պետության դերը տնտեսության բնագավառում, իսկ Էրբաքանի կուսակցությունը փորձում է հնարավորին չափով մեծացնել այն: Մայր Հայրենիքի եւ Չիլլերի կուսակցության միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները «ավելի դյուրին հաղթահարելի են», - նշել է Մայր Հայրենիքի ղեկավարը: Անցած ամիս տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Բարօրություն կուսակցությունը դարձավ խորհրդարանի ամենամեծ ֆրակցիան` 550 խորհրդարանական տեղերից զբաղեցնելով 158-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play