Երկարաձգվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը


Երկարաձգվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը

  • 22-06-2011 14:49:02   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 22-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ, երկարաձգվում օրենքի գործողության ժամկետը. մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ի գարնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կընձեռնվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, որից հետո կդադարեցվի նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն