Ընդգծվել է Արցախի ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը


Ընդգծվել է Արցախի ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը

  • 09-03-2011 17:37:24   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում մեր հանրապետության մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում Արցախի ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը` հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, վերլուծական եւ մշակութային շրջանակների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել արցախցի դիվանագետներին աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական