Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՎՏԲ բանկի 10% բաժնետոմսերի վաճառքի որոշումը


Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՎՏԲ բանկի 10% բաժնետոմսերի վաճառքի որոշումը

  • 16-02-2011 13:47:25   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինին ՎՏԲ բաժնետոմսերի փաթեթի սեփականաշնորհման գործարքի ավարտի կապակցությամբ եւ ստորագրել է պետությանը պատկանող ՎՏԲ բանկի 10% բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտի մասին կառավարության որոշումը: Հանդիպման ժամանակ վարչապետը բարձր է գնահատել Բանկի աշխատանքը: ,Դուք եւ Ձեր աշխատակիցները շատ ջանք եք գործադրել, որ այս գործարքը տեղի ունենաե,- ասել է նա: Վլադիմիր Պուտինը ավելացրել է նաեւ, որ ՎՏԲ փաթեթի սեփականաշնորհումը կնպաստի ֆինանսական իրավիճակին եւ տնտեսությանը: ,Կարծում եմ, որ ներդրողների ներգրավման այս քայլը, որը վկայում է մեր ֆինանսական համակարգի եւ մեր տնտեսական քաղաքականության նկատմամաբ ունեցած վստահության մասին, կնպաստի եւ մեր ֆինանսական համակարգին, եւ տնտեսությանը, եւ ՎՏԲինե,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարը: Կառավարությունում գտնում են, որ հետեւելով նման մոդելին, ռուսական ընկերությունները եւս մեկ քայլ առաջ կանեն խոշոր համաշխարհային բիզնեսի հետ ինտեգրվելու համար, որն իր հերթին կնպաստի Մոսկվայում Միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման խնդրի լուծմանը: ,ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն