Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների<br /> ու ներդրումների ներգրավմամբ<br />


Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների
ու ներդրումների ներգրավմամբ

  • 03-02-2011 18:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ Սլովակիայից, Ավստրիայից եւ Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների փետրվարի 3-ի հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին, ինչպես նաեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից Բ.Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման եւ փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար երկրում ստեղծված են բոլոր պայմանները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն