Կկայանա գիտաժողով` նվիրված Ֆրանսիայի ԱԺ -ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին
12-01-2012 12:20:30 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ֆրանսիայի Ազգային Ժողովի եւ Սենատի պատգամավորները` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամների հետ համատեղ, հատուկ գիտաժողովում կքննարկեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:
ARMINFOCENTER: Ինչպես տեղեկացրին «ՀայՏեղեկատվաԿենտրոն»- ին (INTERNATIONAL ARMINFOCENTER) - (Հայկական միջազգային տեղեկատվական - վերլուծական, մշակութային - լուսավորչական եւ իրավական կենտրոն) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ղեկավարությունը, հունվարի 16-ին, ժամը 20-ին, Ֆրանսիայում, Մարսել քաղաքի Սուրբ Սահակ եկեղեցու նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին եւ Եւրոպայի ու Ֆրանսիայի հայերի մասնակցությանն ու աջակցությանը Սենատին:
Գիտաժողովը կազմակերպված է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի նախաձեռնությամբ:
Գիտաժողովի պատվավոր հյուրն է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր , օրինագծի հեղինակ Տիկին Վալերի Բուայեն, ով հանդես կգա համազեկույցով:
Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հայտնի իրավաբաններ, քաղաքագետներ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի եւ Սենատի պատգամավորներ:
Գիտաժողովը հեռարձակվելու է ուղիղ, ինտերնետ ցանցում, համապատասխան ալիքներով /հասցեն լրացուցիչ կհայտնենք Ձեզ/ :
ԶԼՄ-ների գրանցումը եւ գիտաժողովի հետ կապված այլ մանրամասների ճշգրտումները կարելի է կատարել հետեւյալ էլ հասցեով` [email protected]:
Արմեն Տեր-Սարգսյան
«ՀայՏեղեկատվաԿենտրոն»-ի ղեկավար
(INTERNATIONAL ARMINFOCENTER)