Կկայանա գիտաժողով` նվիրված Ֆրանսիայի ԱԺ -ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին


Կկայանա գիտաժողով` նվիրված Ֆրանսիայի ԱԺ -ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

  • 12-01-2012 12:20:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ֆրանսիայի Ազգային Ժողովի եւ Սենատի պատգամավորները` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամների հետ համատեղ, հատուկ գիտաժողովում կքննարկեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: ARMINFOCENTER: Ինչպես տեղեկացրին «ՀայՏեղեկատվաԿենտրոն»- ին (INTERNATIONAL ARMINFOCENTER) - (Հայկական միջազգային տեղեկատվական - վերլուծական, մշակութային - լուսավորչական եւ իրավական կենտրոն) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ղեկավարությունը, հունվարի 16-ին, ժամը 20-ին, Ֆրանսիայում, Մարսել քաղաքի Սուրբ Սահակ եկեղեցու նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին եւ Եւրոպայի ու Ֆրանսիայի հայերի մասնակցությանն ու աջակցությանը Սենատին: Գիտաժողովը կազմակերպված է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Գիտաժողովի պատվավոր հյուրն է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր , օրինագծի հեղինակ Տիկին Վալերի Բուայեն, ով հանդես կգա համազեկույցով: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հայտնի իրավաբաններ, քաղաքագետներ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի եւ Սենատի պատգամավորներ: Գիտաժողովը հեռարձակվելու է ուղիղ, ինտերնետ ցանցում, համապատասխան ալիքներով /հասցեն լրացուցիչ կհայտնենք Ձեզ/ : ԶԼՄ-ների գրանցումը եւ գիտաժողովի հետ կապված այլ մանրամասների ճշգրտումները կարելի է կատարել հետեւյալ էլ հասցեով` [email protected]: Արմեն Տեր-Սարգսյան «ՀայՏեղեկատվաԿենտրոն»-ի ղեկավար (INTERNATIONAL ARMINFOCENTER)
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն