Սահնակներով ռալլի Ծաղկաձորում


Սահնակներով ռալլի Ծաղկաձորում

  • 24-02-2011 20:52:55   | Հայաստան  |  Սպորտ
Փետրվարի 26-ին Ծաղկաձորում տեղի է ունենալու այս ձմեռվա ամենաէքստրեմալ միջոցառումը` Red Bull King of Bob սահնակներով մրցումը: Red Bull King of Bob սահնակներով մրցումներն առաջին անգամ անցկացվել են Ավստրիայում 2001 թվականին: Ապա դրանք մեծ հաջողությամբ անցկացվել են Ֆինլանդիայում, Չեխիայում, Իտալիայում, Սլովակիայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում: Մրցույթը հյուրընկալած բոլոր երկրներում այն հասցրել է ոչ միայն սիրվել, այլեւ դառնալ ամենասպասվածը: Red Bull ընկերությունը, որը էներգետիկ ըմպելիքներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերություններից է, անցկացնում է բազմաթիվ նմանատիպ մրցումներ, որոնցից շատերն անգամ ունեն ազգային եւ միջազգային կարգավիճակ, օրինակ` Red Bull Air Race կամ Red Bull X-Fighters: Մասնակիցների գրանցումը տեղի կունենա փետրվարի 26-ին` ժամը 12-ին: Մրցումների պաշտոնական գործընկերն է Ծաղկաձոր SKI RESORT-ը: Լրացուցիչ ինֆորմացիայի համար զանգահարել` 099900444, 094900444
Նոյյան տապան  -   Սպորտ