Անկարան շարունակում է սպառնալ Ֆրանսիային


Անկարան շարունակում է սպառնալ Ֆրանսիային

  • 24-01-2012 11:30:35   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Ֆրանսիան կորցնում է ի դեմս Թուրքիայի ռազմավարական գործընկերոջը, հայտարարել է Ֆրանսիայում թուրքական դիվանագիտական առալելության ներկայացուցիչ Էնգին Սոլակողլուն՝ դատապարտելով Ֆրանսիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսող որոշումը։ Ըստ նրա, այդ օրենքի ուժի մեջ մտնելը կհանգեցնի լուրջ երկարատեւ հետեւանքների։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ախմետ Դավութողլուն հայտարարել էր, որ Ֆրանսիայի նկատմամբ Անկարայի պատժամիջոցները կրելու են անբեկանելի բնույթ։ "Նրանք, ովքեր կարծում են, որ մտցնելով պատժամիջոցներ մենք հետագայում դրանք վերանայելու ենք, պարզապես չեն ճանաչում Թուրքիային։ Թուրքիան կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները այդ որոշման դեմ, - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play