«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ


«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ

  • 30-01-2012 11:16:13   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 13-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ եւ կցանկանային դառնալ ամսաթերթի ստեղծողներից մեկը: Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետեւյալ թեմաներից որեւէ մեկով գրված ստեղծագործություն` 1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է», 2. «Այս աստղազարդ երկնքի տակ», 3. «Նրա աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը»: Անհրաժեշտ է նշել նաեւ տարիքը, դպրոցը եւ հեռախոսահամարը: Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն մինչեւ փետրվարի 17-ը` ուղարկելով myarevatsaghik@gmail.com էլ.փոստին կամ Կորյունի 19 ա հասցեով: Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով: Ընտրված խմբի համար «Արեւածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական: Պատանիները կմասնակցեն նաեւ լուսանկարչության, ռեժիսորական եւ օպերատորական վարպետության դասընթացներին:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play