«Facebook»-ում Շահումյանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը բացահայտ ցեղասպանություն է որակվել


«Facebook»-ում Շահումյանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը բացահայտ ցեղասպանություն է որակվել

  • 14-01-2011 16:24:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Facebook սոցիալական ցանցում Կապանի Շահումյանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը մարդկանց դեմ բացահայտ ցեղասպանություն անվանեցին: Խոսքը ,Deno Gold Miningե ընկերության նախագծի մասին է, որի համաձայն` Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով: Այդպիսով պայթեցումների, փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ կհայտնվի Կապան քաղաքի տարածքը, որը մասնակիորեն տեղակայված է հանքավայրի վրա: ,Տեղի մասնագետներն ահազանգում են, որ սարսափելի հետեւանքների կբերի շահագործվող հանքի մոտեցումը բնակեցված շրջաններինե,- գրված է նախագծին ուղղված արձագանքի մեջ: Facebook սոցիալական ցանցում տարածված ահազանգին արձագանքեցին հասարակական կազմակերպությունները: Հունվարի 13-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում, տեղի ունեցավ տվյալ նախագծի քննարկումը: Նախագիծը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության, բայց եւ մարզպետարանը, եւ Կապանի քաղաքապետը, եւ կառավարությունը նրա մասին արդեն խոսում են ինչպես իրականացման հանձնված նախագծի մասին: Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ, այսինքն` բոլոր մրգատու ծառերը, որոնք ընկերությությունը գնել է բնակիչներից: Դրա համար անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման կառավարության որոշում: Որպես կանոն, որոշումն ընդունվում է հետեւյալ ձեւակերպմամբ` հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը: Այս փաստարկը բերվում է միշտ, երբ մասնավոր ընկերությունը մտադիր է մեծացնել սեփական շահույթը հանրային եւ ազգային սեփականության` ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթի եւ, վերջապես, ուրանի հաշվին: Ոչ պետությունը, ոչ ժողովուրդը դրանից ոչ միայն չեն շահում, այլ ընդհակառակը, տալով հարստությունը, վերածվում են ապարների եւ պոչերի գլոբալ աղբանոցի: Հայաստանի ընդերքի բաց շահագործումը նրա վերջն է: Այդ կարծիքին եկան քննարկման մասնակիցները, ովքեր որոշեցին բողոքի հասարակական կամպանիա սկսել ինչպես տվյալ նախագծի մակարդակով, այնպես էլ Հայաստանում ընդերքի շահագործման հետ կապված կոնցեպտուալ որոշումների մակարդակով: 14.01.2011
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն