Հունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում<br />


Հունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

  • 12-01-2011 14:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը (Հունգարիա), հակառակ կողմից` դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ-ի մամլո ծառայությունից, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play