Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ավելի քան 4000 երեխաներ նվերներ ստացան Orange-ից


Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ավելի քան 4000 երեխաներ նվերներ ստացան Orange-ից

  • 30-12-2010 18:17:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 30 դեկտեմբերի, 2010թ. Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է ,Բարի Ձմեռ Պապե ծրագիրը, որի նպատակն է ամանորյա հրաշքն իրականության վերածել երեխաների համար: Դեկտեմբերի 23-ից 27-ը Ջերմուկ, Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում տեղադրված հատուկ փոստարկղերում այս քաղաքների եւ շրջակա գյուղերի երեխաները թողել են իրենց նամակները`ուղղված Ձմեռ Պապին: Ջերմուկ քաղաքում պատրաստված Ձմեռ պապի ճամբարում դեկտեմբերի 29-ից մեկնարկում են միջոցառումներ, որոնց ընթացքում կբաժանվեն նվերներ Վայոց Ձորի մարզի շուրջ 3700 երեխաների: Ձմեռ պապն անձամբ այցելելու է նաեւ Սյունիքի մարզի շուրջ 550 հաշմանդամ երեխաներին: Նվերները ներառում են գրենական պիտույքներ, գրքեր, նկարչական նյութեր, քաղցրավենիք, սակայն նվերի փաթեթի պարունակությունը որոշվել է անհատապես` հաշվի առնելով նամակագիր երեխայի տարիքը, սեռը եւ իհարկե, հայտնած ցանկությունը: ,Ամանորը բոլորիս տոնն է, սակայն նախեւառաջ երեխաներինն է: Անցյալ տարի այս ծրագիրը միայն Վայքի երեխաներին էր ընդգրկում, սակայն տեսնելով երեխաների ոգեւորությունը ու ուրախությունը եւ ինքներս խանդավառվելով ծրագրի հաջողությամբ` այս տարի այն ընդլայնել ենք նաեւ դեպի Ջերմուկ եւ Եղեգնաձոր: Մենք ցանկանում ենք, որ երեխաները որքան հնարավոր է` երկար հավատան ամանորյա հրաշքին եւ առհասարակ, հավատան հրաշքներին: Այս երեխաները հավատով են գրել իրենց նամակները, եւ մենք երջանիկ ենք աջակցել, որ նրանց ցանկություններն իրականություն դառնանե, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր Ջերմուկում կայացած միջոցառման մեկնարկի ժամանակ: Ծրագիրը կազմակերպում է ,Համաչափ զարգացումե Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպությունը: Ծրագրի իրականացման համար Orange-ը տրամադրել է ընդհանուր առմամբ 11,185,000 դրամ: Օրանժ Արմենիա ՓԲԸ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն