«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները նախաձեռնել են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարը


«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները նախաձեռնել են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարը

  • 24-06-2011 20:05:11   | Հայաստան  |  Սպորտ
Հունիսի 25-ին կկայանա գրոսմայստեր Լեւոն Արոնյանի շախմատային սեանսը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի 2-րդ մրցաշարի շրջանակում: Մրցաշարը կազմակերպել են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ: «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս մրցաշարի պատվավոր հյուրն է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ով իր խաղով միացել է հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը: Շախմատիստի սեանսից հետո կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի առաջին օրը` հունիսի 24-ին, շվեյցարական մրցակարգով երեք մրցանակային տեղերի համար իրենց ուժերը չափեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ այլ անհատներ (22 մարդ): «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» 2-րդ մրցաշարում երրորդ տեղը գրավեց Նորայր Շողիկյանը, երկրորդը` Սերոբ Ղազարյանը, իսկ առաջին պատվավոր տեղի մրցանակին արժանացավ Հարություն Հովակիմյանը: Մրցանակ է սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play