ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին


ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

  • 20-02-2012 17:16:54   |   |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին: Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերի վրա: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունՎասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Պարամոնովին արդյունավետ գործունեության համար եւ պատրաստակամություն հայտնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել իրականացվելիք աշխատանքների ծրագրերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն