ԼՂՀ Անվտանգության խորհուրդը քննարկել է 2010թ.-ի հեռուստամարաթոնի արդյունքները<br />


ԼՂՀ Անվտանգության խորհուրդը քննարկել է 2010թ.-ի հեռուստամարաթոնի արդյունքները

  • 09-12-2010 13:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2010թ.-ի հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների եւ իրականացվելիք աշխատանքների հետ կապված հարցեր: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բ.Սահակյանը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները, որից հետո քննարկվել են ջրամատակարարմանն առնչվող հարցեր: Բ.Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մշակել ըստ բնակավայրերի իրականացվելիք միջոցառումների համապարփակ ծրագիր, որի հիմքում պետք է ընկած լինի դրանց կարեւորությունն ու առաջնահերթությունը, ապահովել տարբեր գերատեսչությունների միջեւ սերտ համագործակցություն եւ իրականացվող աշխատանքների ընթացքը լայնորեն լուսաբանել ԶԼՄ-ների միջոցով: Նիստին հրավիրված էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play