Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը<br />


Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը

  • 08-12-2010 18:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությանը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր: Իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: Իրենց նկատառումներն են հայտնել նաեւ Ա.Մովսեսյանը եւ ՀՀ քաղաքացիական ավիացիայի մասնագետները: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից Բ.Բահակյանը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ` ընդգծելով միաժամանակ, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները որակյալ կադրերի եւ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play