ՀՀ Կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲ ընկերության խորհրդի հերթական նիստը


ՀՀ Կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲ ընկերության խորհրդի հերթական նիստը

  • 29-02-2012 13:28:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության 2011 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, անդրադարձ է արվել հաշվետու տարում ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ իրականացված եւ ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ կառուցվածքային բարեփոխումների շրջանակում ԶՀԳ-ում կատարված փոփոխություններին: Նա տեղեկացրել է, որ 2011 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, վերականգնվող էներգետիկա եւ արտադրություն), արտահանման խթանումը` շուրջ 3.9 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, բնական քարերի վերամշակում եւ այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ եւ ցուցահանդեսներ, իրականացվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է խորհրդի կողմից: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստում քննարկվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման մեխանիզմին առնչվող հարցեր: Ամփոփելով հնչած առաջարկությունները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ԶՀԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին մշակել եւ հաջորդ նիստին ներկայացնել ռազմավարության իրականացման 2012 թ. միջոցառումների ծրագիր: Մեկ այլ հարցով հավանության են արժանացել գործակալության 2012 թ. միջոցառումների ծրագիրը եւ 2012 թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play