«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահի Վարդան Հարությունյանի աշխատանքային այցը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահի Վարդան Հարությունյանի աշխատանքային այցը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ

  • 29-02-2012 17:13:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 29-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ: Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական–արդյունաբերական շահագործման փուլում եւ շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը՝ համաձայն ՀՀ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանվող ռեժիմների: Վ. Հարությունյանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ: Նա շնորհակալություն է հայտնել Հրազդան 5-ի անձնակազմից, որը կարճ ժամանակահատվածում եւ մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը: «Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ աշխատանք է իրականացվել եւ ինչ մեծ նշանակություն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում: Շնորհակալությում եմ հայտնում յուրաքանչյուր աշխատակցից եւ հպարտ եմ, որ ձեր ջանքերով կյանքի կոչվեց այս նախագիծը: Պետք է նաեւ մտածենք մեր մասնագետների կողմից ստեղծված եւ «Հրազդան 5»-ում կիրառված տեխնոլոգիաները պատենտավորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակված փորձն այլ երկրներում կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագետների փորձը փոխանցել երիտասարդներին եւ էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել», - նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: 2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը հանրապետության էներգահամակարգին է միացվել 2012թ. հունվարի 18-ին: Մասնագետների գնահատմամբ, «Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործված նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրված ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում: «Հրազդան-5»-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում մենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գենարատորը եւ կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգենարատոր եւ եզակի «չոր» հովացման աշտարակ: Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարությունն ու արդիականացումն իրականացվել է ռեկորդային ժամկետներում` 6 տարում: Էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի եւ շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play