Ավարտվեց ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանը


Ավարտվեց ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանը

  • 05-03-2012 13:43:23   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 1-ին Նյու Յորքում ավարտվեց ՄԱԿ-ի կանոնադրության եւ կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանը, որը նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման արդյունավետության բարելավմանը: Ի թիվս օրակարգի այլ հարցերի, որոնք ներառում էին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների կիրառման առաջարկությունները, Հատուկ կոմիտեի այս նստաշրջանում որոշվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունմանը ներկայացնել բանաձեւ` նվիրված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մանիլայի հռչակագրի երեսունամյակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս բանաձեւը, վերահաստատելով Մանիլայի հռչակագրի հիմնարար բնույթը, կոչ է անում անդամ երկրներին բարեխղճորեն կատարել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի դրույթները, որոնցում մեծապես կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացումը, վեճերի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ բացառումը, տարածաշրջանային կառույցների ու միջնորդության դերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play