Լոուրենս Բրոերս.««Հաշտության պաշարներ» ծրագրերը ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը»


Լոուրենս Բրոերս.««Հաշտության պաշարներ» ծրագրերը ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը»

  • 20-03-2012 16:00:29   |   |  Քաղաքական

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է «Հաշտության պաշարներ» (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին: Ողջունելով հյուրին, Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար: Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում կազմակերպության իրականացվող ծրագրերը, նշելով, որ դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը: Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանը անդրադարձել է ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին, մի շարք մարդասիրական հարցերի, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը եւ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: Ընդսմին նա նշել է, որ բանակցություններում պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ պաշտոնական մակարդակի վրա հայատյաց քաղաքականության վարումը հեռացնում են հակամարտության կարգավորման հեռանկարը` ուժեղացնելով կողմերի հասարակությունների թշնամական վերաբերմունքը: Դրա հետ մեկտեղ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է երկխոսության եւ համագործակցության համար, ընգծելով տեղում իրական վիճակին ծանոթանալու համար տարբեր մակարդակի եվրոպացի պաշտոնյաների պարբերական այցերի անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վասիլի Աթաջանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել «Հաշտության պաշարներ» կազմակերպության գործունեությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական