«Անօդաչու թռչող սարք» մրցույթին գրանցվել են թիմեր Հայաստանից և արտասահմանից


«Անօդաչու թռչող սարք» մրցույթին գրանցվել են թիմեր Հայաստանից և արտասահմանից

  • 23-03-2012 17:22:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին արդեն գրանցվել են 15 թիմեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից: Նախատեսվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը եւ կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն թիմեր, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ: Մրցույթի ընթացքում մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչեւ 100-300գ բեռ եւ կվերադառնան մեկնարկի կետ: Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Գլխավոր հովանավոր Կազմակերպիչ Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետեւող ռոբոտ», «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձեւավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ: Հավելյալ Տեղեկությունների համար` Ռուզան Ապրեսյան ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ