Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան


Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան

  • 29-04-2024 15:39:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
 
«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ»,- գրել է դեսպանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play