Վախճանվել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը


Վախճանվել է աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը

  • 24-03-2012 13:21:45   | Հայաստան  |  Սպորտ

Կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին կյանքի 62-րդ տարում, վախճանվել է հայ անվանի հրաձիգ Զինաիդա Սիմոնյանը, որը ԽՍՀՄ բազմակի չեմպիոն էր (1966-1985թթ.), Եվրոպայի 15-ակի չեմպիոն (1973-1983թթ.), Եվրոպայի եռակի բացարձակ չեմպիոն (1975թ., 1976թ., 1979թ.), աշխարհի քառակի չեմպիոն (1974-1981թթ.): Զինաիդա Սիմոնյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975թ.) էր: 1996–ից աշխատել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հրաձգության հանրապետական մասնագիտացված մարզադպրոցում, 2008–ից եղել է մարզադպրոցի տնօրենը: 2003–ից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ էր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play