Լոռու մարզում առկա է վթարային շինությունների փլուզման վտանգը


Լոռու մարզում առկա է վթարային շինությունների փլուզման վտանգը

  • 27-03-2012 11:34:10   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 26-ի, ժամը՝ 12.00-ին Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լ. Զավալյանից գրություն է ստացվել, որ նույն քաղաքի 3-րդ փողոցի թիվ 9 շենքը վթարային է, եւ վտանգ է սպառնում բնակիչներին: Նույն օրը, ժամը 14.00-ին Չկալովի գյուղապետ Ռ. Շաքարյանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետեւանքով փլուզվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 31 տունը: Ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով Չկալով գյուղ, այնուհետեւ` Թումանյան քաղաք է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1961թ. կառուցված շինությունների (երկհարկանի` Չկալով գյուղում, մեկհարկանի` Թումանյան քաղաքում) հիմնապատերին ճեղքեր են առաջացել են դեռեւս 1988թ. երկրաշարժից հետո: Շինությունների շահագործման տարիների ընթացքում ճեղքերն աստիճանաբար լայնացել են, եւ ներկայումս առկա է շինությունների փլուզման վտանգ: Չկալով գյուղի նշված տանը բնակվում է 5 անձից բաղկացած ընտանիք, իսկ Թումանյան քաղաքի վթարային շենքում` 2 ընտանիք (7 մարդ): Քաղաքապետ Լ. Զավալյանին եւ գյուղապետ Ռ. Շաքարյանին առաջարկվել է վերաբնակեցնել ընտանիքները: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու եւ խնդրին լուծում տալու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play