Վարդան Օսկանյանը հանդիպեց Շվեդիայից ժամանած պատվիրակության հետ


Վարդան Օսկանյանը հանդիպեց Շվեդիայից ժամանած պատվիրակության հետ

  • 28-03-2012 13:57:18   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 28-ին Վարդան Օսկանյանն ընդունեց Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվակը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը: Վարդան Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ գալիք խորհրդարանական ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Շվեդ հյուրերին հետաքրքրում էին նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես իրադարձությունները Սիրիայում, Իրանում եւ Ռուսաստանում եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքի վրա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play