ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ


ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ

  • 12-04-2012 12:15:58   |   |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ /ԲՄՊԽ/ գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն /Թուրքիա/: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն