«ՀԿԵ» ՓԲԸ-ն գլխավոր տնօրենը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ


«ՀԿԵ» ՓԲԸ-ն գլխավոր տնօրենը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ

  • 13-04-2012 16:55:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում` տեղեկատվության ակտիվ փոխանակում, կադրերի ուսուցում եւ վերապատրաստում, ԱԻ նախարարության եւ ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններ ու հագեցվածություն, ինչպես նաեւ 2011 թվականի դեկտեմբերին ստորագրած Համագործակցության հուշագրի կատարման ընթացքը։ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց, որ Ընկերությունը պատրաստակամ է ամրապնդելու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։ Իր հերթին նախարար Արմեն Երիցյանը շնորհավորեց պարոն Ռեբեցին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքն ու գործառույթները։ ՀՀ ԱԻՆ ղեկավարը նշեց Ընկերության աշխատակիցների դրսեւորած պրոֆեսիոնալիզմը` Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետեւանքների վերացման եւ Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play