Արթուր Բաղդասարյան. «Փոքր և միջին ձեռներեցության զարգացման խնդիրը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում»


Արթուր Բաղդասարյան. «Փոքր և միջին ձեռներեցության զարգացման խնդիրը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում»

  • 13-04-2012 18:06:55   | Հայաստան  |  Քաղաքական

Շարունակելով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի հետ հանդիպումների շարքը` «Oրինաց երկիր» կուսակցությունն այսօր իր հերթական հանդիպումն անցկացրեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների հետ: “Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրը գերակա ուղղություն է եւ պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում”,- իր ելույթում ընդգծել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը,-“Այն մարդիկ, ովքեր ստեղծում են բերք ու բարիք, պետք է գտնվեն պետության մշտական հոգածության ներքո”: Արթուր Բաղդասարյանը ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայացրել է տնտեսության զարգացման գործընթացում կարեւորագույն նշանակություն ունեցող այս ոլորտում լուրջ դրական տեղաշարժ ապահովող եւ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բնույթի գործողություններ ներառող կուսակցության ծրագրերը եւ մոտեցումները: Անզիջում պայքար ստվերային տնտեսության դեմ` որպես պետական բյուջեի շեշտակի հարստացման միջոց, կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի խորացում, որպեսզի բյուրոկրատական արգելքների արդյունքում գործարարության ներուժ ունեցող եւ նախաձեռնող մարդիկ դուրս չմնան ասպարեզից, օլիգոպոլ տնտեսական համակարգի եւ արհեստական մենաշնորհների վերացում. այս սկզբունքների վրա են խարսխված “Օրինաց երկիր” կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած փոքր եւ միջին գործարարության զարգացմանը վերաբերող հիմնադրույթները: Ոլորտում առաջարկվող կոնկրետ գործողությունները բազմաթիվ են` փոքր եւ միջին բիզնեսի ստեղծման արտոնյալ վարկավորման համակարգի ներդրում, առաջին քայլերն անող ձեռնարկչին եւ նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին համապատասխան հարկային արտոնությունների տրամադրման օրենսդրորեն ամրագրված համակարգ, փոքր եւ միջին ձեռնարկությունների ստեղծման աջակցության նպատակային ծրագրերի իրականացում: Առաջարկվում է նաեւ եվրոպական երկրների փորձով Հայաստանում ներդնել գործարարների իրավունքների պաշտպանի` տնտեսական օմբուդսմենի ինստիտուտը: Այս ոլորտում եւս կուսակցությունը հանդես է գալիս նորարարական մոտեցումներով, որոնք արդյունավետորեն կիրառվում են բազմաթիվ զարգացած երկրներում: Ըստ Արթուր Բաղդասարյանի` մանր եւ միջին գործարարության զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիր է նախնական դրամական միջոցների եւ կապիտալի բացակայությունը: Այստեղ օգնության պետք է գան պետական, խառը եւ մասնավոր ֆինանսական երաշխիքային հիմնադրամները, որոնք բանկային երաշխիքներ կտրամադրեն առաջին քայլերն անող ձեռնարկիչներին` գնահատելով նրանց ծրագրերի իրատեսականությունը եւ հետագա մոնիտորինգի կենթարկեն տնտեսվարող սուբյեկտի գործունեության արդյունավետությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play