Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը


Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը

  • 13-04-2012 18:30:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 16-ից 17-ը Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Գերմանիայի դեսպանության Մամուլի բաժնից, այցելության ընթացքում տեղի ունեցող հանդիպումների գլխավոր հարցերը վերաբերվելու են հայ-գերմանական հարաբերություններին եւ հատկապես` մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցությանը: Ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին պետնախարար Պիպերը ուսանողների համար զեկույցով հանդես կգա Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում եւ այնուհետեւ հանդիպում կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 17-ին պետնախարարը պաշտոնապես կբացի Գյոթե-ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոնը (հասցեն` Դարաբաղ 38, Այգեձոր):
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play