Ջրամատակարարումը կդադարեցվի քաղաքի մի քանի վարչական շրջաններում


Ջրամատակարարումը կդադարեցվի քաղաքի մի քանի վարչական շրջաններում

  • 14-04-2012 17:35:26   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վրա իրականացվող վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ապրիլի 16-ին ժամը 09.00-ից մինչեւ ապրիլի 17-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: ? Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 12-80, Նար-Դոսի 5-40, Խորենացի 28-ից բարձր համարների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցների եւ նրբանցքների ու հարակից տարածքների, ? Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի, ? Նուբարաշեն վարչական շրջանի, ? Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play