Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ պետնախարարին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ պետնախարարին

  • 16-04-2012 17:58:17   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին (Cornelia Pieper): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է եւ Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Պետնախարար Պիպերը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը: Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին: Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Բանակցությունների օրակարգում էին մշակութաին եւ գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play