«Սարդարապատ» շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի և մշակույթի նախաձեռնություն է


«Սարդարապատ» շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի և մշակույթի նախաձեռնություն է

  • 17-04-2012 11:55:07   | Հայաստան  |  Քաղաքական

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շահարկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ` Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի անվան հայտնվելու հանգամանքը: Հեռու մնալով լարված ծուղակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ որեւե մեկնաբանությունից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մոտ է եւ Նարինե Միրզոյանի անունն իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով արդեն հանվել է ՀՀԿ ցուցակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է հետեւյալը` 1. Տիգրան Խզմալյանի կնոջը` Նարինե Միրզոյանին մարդկային եւ գործընկերային հարաբերությունների վրա հիմնված վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀԿ ցուցակում ընդգրկելը քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած հատուկ գործողություն էր, որի նպատակը «Սարդարապատ» շարժումը եւ նրա անդամին վարկաբեկելն էր: 2. Տիգրան Խզմալյանի եւ նրա ընտանիքի պատվի, արժանապատվության ու բարի համբավի դեմ ուղղված տեղեկութային արշավին վարչախումբը եւ տիտղոսակիր ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցությունը վկայում է նրանց` սոցիոմշակութային նույնության հիմքով խորքային գործակցության, ընդամենը քաղաքական իշխանության հետամուտ լինելու եւ պետության ու ազգի առջեւ ծառացած պրոբլեմների նկատմամբ կատարյալ անտարբերության մասին: 3. Մեռնող քաղաքական համակարգն ու մշակույթը ներկայացնող ուժերի կողմից երկրում ծավալվող դիմադրական շարժման, ընդ որում եւ «Սարդարապատ» շարժման ձեռնարկումները վիժեցնելու եւ որդեգրված ընթացքը կասեցնելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանզի այս շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի եւ մշակույթի նախաձեռնություն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play