Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱԷՄԳ տնօրեն Յուկիյա Ամանոյին


Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱԷՄԳ տնօրեն Յուկիյա Ամանոյին

  • 18-04-2012 13:23:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 18-ին նախարար Նալբանդյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին (Yukiya Amano): Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ: Նախարար Նալբանդյանը հիշատակեց նաեւ մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուկիյա Ամանոն նշեց, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում եւ այն բավականին արդյունավետ որակեց: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաեւ միացել է ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր փոխանակեցին միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play