Մայրաքաղաքի կենտրոնում կայացավ հայ մեծ բարերար Ալ.Մանթաշովի արձանի բացման արարողությունը


Մայրաքաղաքի կենտրոնում կայացավ հայ մեծ բարերար Ալ.Մանթաշովի արձանի բացման արարողությունը

  • 18-04-2012 17:10:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Ապրիլի 18-ի ժամը՝ 17։00–ին մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում կայացվավ հայ մեծ բարերար Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությունը: Հուշարձանի հեղինակն է՝ ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Հուշարձանը կյանքի է կոչվել Հովիկ Հովակիմյանի հովանավորությամբ: Արձանի բացմանը ներկա էին. ՀՀ վարչապետը, Երեւանի քաղաքապետը, Սփյուռքի նախարարը, հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւը եւ վերջինիս որդին` Միքայել Մանթաշեւը: Ողջյունի խոսքով հանդես եկավ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանը, Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւը եւ ուրիշներ:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ